Գործադիրը հաստատել է առանձին ընթացակարգ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքն իրացնելու նպատակով

Pension des personnes déplacées de force du Haut-Karabagh

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով վերապահված լիազորություններն իրականացնելու նպատակով ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի ընթացակարգերը հաստատելու համար։   Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը,  առանձին ընթացակարգով կսահմանվեն փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակ տրամադրելու համար կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, տեսակը փոխելու, վճարելու և գործ վարելու կարգի առանձնահատկությունները։ Սահմանվել է, որ Կառավարության համապատասխան որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված փախստական ճանաչված անձը, ում կենսաթոշակի…

Read More

Զարմանազան 2024: արեւմտահայերէնով ամառնային Միացեալ

Ուրախութեամբ կը տեղեկացնենք որ 2024-ին արեւմտահայերէնով ամառնային «Զարմանազան» ճամբարը տեղի պիտի ունենայ թէ՛ Ֆրանսայի, թէ՛ Միացեալ Նահանգներու մէջ։ «Զարմանազան»ը այն վայրն է, ուր Սփիւռքի երեխաները, պատանիները, երիտասարդները, ուսուցիչները եւ ուղեկիցները կը միանան եւ լեզուն հաճոյքով կ՚ապրին։ Ծրագիրը ունի երեք բաղադրիչներ, որոնք սերտօրէն առնչուած են իրարու. — 10-էն 17 տարեկան երեխաներու եւ պատանիներու համար նախատեսուած ծրագիր մը (Ֆրանսա եւ Միացեալ Նահանգներ), — 18-էն 24 տարեկան երիտասարդներու համար նախատեսուած ծրագիր մը (Ֆրանսա), — Սփիւռքի արեւմտահայերէն դասաւանդող ուսուցիչներուն ուղղուած համալսարանական ծրագիր մը (Ֆրանսա)։ Պատանիները եւ երիտասարդները պիտի մասնակցին համատարիքային ու բազմատարիքային զանազան աշխատանոցներու,…

Read More

Վարչապետ Փաշինյանի ելույթը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին

Session d'automne de l'Assemblée parlementaire de l'OSCE à Erevan

Շաբաթ, 18 նոյեմբերի 2023 թ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին և հանդես եկել ելույթով:   Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մեծարգո նախագահ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մեծարգո նախագահ, Տիկին Գլխավոր քարտուղար, Հարգելի պատգամավորներ, Հարգելի ներկաներ, Ողջունում եմ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում: Այն տեղի է ունենում չափազանց բարդ մի ժամանակաշրջանում, երբ վերջին տասնամյակներում գոյություն ունեցած համաշխարհային կարգը ճաքեր է տալիս, քայքայման հավաստի նախանշաններ ցույց տալով: Ակնհայտ է, որ Աֆղանստանի, Ուկրաինայի, Գազայի…

Read More

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննային

Catherine Colonna en Arménie

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննային: Ողջունելով տիկին նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետը նշել է. « Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ, Ֆրանսիային և նախագահ Մակրոնին՝ այս դժվար ժամանակներում Հայաստանի կողքին հստակ լինելու համար, և նաև Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելու համար: Մյուս կողմից պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ինչը նույնպես կարծում եմ, միջազգային ուշադրության կենտրոնում պետք է լինի »: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս պահի դրությամբ ՀՀ կառավարությունը…

Read More

Կառավարությունը հաստատել է 2023 թ. խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները

Կառավարությունը հաստատել է 2023 թ. խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է 2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները: Ըստ հիմնավորման՝ խաղողի մթերման գործընթացը կազմակերպելու և առաջիկա անելիքները կառավարելու նպատակով Վարչապետի հանձնարարությամբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչների, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզպետների մասնակցությամբ կազմակերպվել են մի շարք աշխատանքային քննարկումներ։ Վերջին տարիներին խաղողի մթերման հետ կապված խնդիրները հիմնականում պայմանավորված էին աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով հայկական գինեգործական արտադրանքի իրացման հիմնական շուկայի ՌԴ ռուբլու փոխարժեքի կտրուկ արժեզրկումով։ 1 ԱՄՆ…

Read More

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) ղեկավարներին

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) ղեկավարներին

  Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին: Զրուցակիցները քննարկել են այս տարվա ապրիլին Երևանում առաջին անգամ անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) ղեկավարությանը՝ նման պատասխանատու մրցաշարի կազմակերպումը մեր երկրին վստահելու կապակցությամբ և նշել, որ ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու համար: Ընդգծվել է, որ դրա համար առկա են անհրաժեշտ բոլոր…

Read More

Սոչիում ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանն ընդունվել է հայտարարություն

Երկուշաբթի, 31 հոկտեմբերի 2022 թ.

Երկուշաբթի, 31 հոկտեմբերի  2022 թ.   Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:   ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ Սոչի ժամանելու և բանակցություններ անցկացնելու համար և հավելել, որ ռուսական կողմը կշարունակի ներդնել բոլոր ջանքերը` խաղաղության և կայունության հասնելու համար:   Հանդիպման արդյունքներով ընդունվել է եռակողմ հայտարարություն, որում, մասնավորապես նշվել է. « Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը 2022 թ.-ի հոկտեմբերի 31-ին…

Read More

Այսօր հակակոռուպցիոն համակարգ է ձևավորվել, որը պետք է լիարժեք աշխատի, և կոռուպցիայի՝ մեր երկրին հասցված վնասը պետք է վերականգնվի. վարչապետ

Այսօր հակակոռուպցիոն համակարգ է ձևավորվել, որը պետք է լիարժեք աշխատի, և կոռուպցիայի՝ մեր երկրին հասցված վնասը պետք է վերականգնվի. վարչապետ

  Երկուշաբթի,  24  հոկտեմբերի  2022 թ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա գտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված  միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են եղել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության  պետ Վահե Ղազարյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Մելիքյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի  Քյարամյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, քննիչներ, պաշտոնատար այլ անձինք: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման և գործունեության մեկ տարում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով է…

Read More

Ջամիլա Աֆղանին՝ 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր

Jamila Afghani

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա յոթերորդ մրցանակը շնորհվել է մանկավարժ, իրավապաշտպան, «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին։ «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ բացառիկ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:     Ջամիլա Աֆղանին՝ 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ բացառիկ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:…

Read More

Վարչապետը հյուրընկալել է Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետը հյուրընկալել է Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը

Շաբաթ,  15  հոկտեմբերի  2022 թ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ տարվող քննարկումների ընթացքին: Վարչապետը նշել է, որ ինչպես մինչ այժմ, այնպես էլ հետագայում Արցախի գործընկերներին տրամադրվելու է քննարկումների մասին ողջ տեղեկատվությունը:

Read More

Շարունակվում են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման շուրջ քննարկումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ոլորտի հնգամյա զարգացման ռազմավարությունը և այդ համատեքստում՝ համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգի նախագիծը: Նախարարը նշել է, որ ռազմավարության գլխավոր նպատակը բնակչության առողջության բարելավումն է՝ որակյալ ու հասանելի ծառայությունների մատուցման միջոցով: Հենց այդ նպատակին է միտված առողջության ապահովագրության համակարգը, որը նախատեսվում է գործարկել ՀՀ ողջ բնակչության համար: Մասնավորապես, առաջարկվում է այն ներդնել փուլային տարբերակով՝ մինչև 2027 թվականը, ներառել առողջապահական բոլոր ծառայությունները, բացի ատամնաբուժությունից և պլաստիկ վիրաբուժությունից, նախատեսել մասնակցության կամավոր ու պարտադիր բաղադրիչներ: Ակնկալվում է ստեղծել ապահովագրական այնպիսի ենթակառուցվածք, որը թույլ կտա նույն որակի ու հասանելիությամբ առողջապահական ծառայություններ մատուցել շահառուների բոլոր խմբերին՝ անկախ սոցիալական դրությունից: Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Արծարծվել են ապահովագրության համակարգի առողջապահական ու ենթակառուցվածքային չափանիշներին, ֆինանսական գնահատականին, կառավարման մեխանիզմներին, պետության ներգրավվածության շրջանակին, ապահովագրավճարի չափին, ներդրման ռիսկերին առնչվող և այլ հարցեր, ներկայացվել են առաջարկներ: Վարչապետը, ամփոփելով խորհրդակցությունը, հանձնարարել է հետագա քննարկումները շարունակել աշխատանքային խմբի ձևաչափով՝ Կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ և լրամշակել նախագիծը:

Շաբաթ,  15  հոկտեմբերի  2022 թ.   Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ոլորտի հնգամյա զարգացման ռազմավարությունը և այդ համատեքստում՝ համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգի նախագիծը: Նախարարը նշել է, որ ռազմավարության գլխավոր նպատակը բնակչության առողջության բարելավումն է՝ որակյալ ու հասանելի ծառայությունների մատուցման միջոցով: Հենց այդ նպատակին է միտված առողջության ապահովագրության համակարգը, որը նախատեսվում է գործարկել ՀՀ ողջ բնակչության համար: Մասնավորապես, առաջարկվում է այն ներդնել փուլային տարբերակով՝ մինչև 2027 թվականը, ներառել առողջապահական բոլոր ծառայությունները, բացի ատամնաբուժությունից…

Read More

Նախագահ Պերճ Սեդրակյանի ուղերձը ՀԲԸՄ 92-րդ Ընդհանուր ժողովի ընթացքում

Berge Setrakian

Ձերդ գերազանցություն, ՀՀ Նախագահ, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս, պրն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, ՀԲԸՄ անդամներ և ընկերներ Այսօր ես՝ ՀԲԸՄ անդամների, աջակիցների ու բարեկամների հետ այտեղ եմ՝ Հայաստանի սրտում՝ մայրաքաղաք Երևանում։ Շատերս անցել ենք այս հսկայական ճանապարհը, որպեսզի երկարատև դադարից հետո նորից անձամբ հանդիպենք մեկ վայրում: Սակայն, առավել կարևոր է նշել, որ մենք այստեղ ենք՝ մեր աջակցությունը ցուցաբերելու Հայաստանի ժողովրդին, որը դեռ համառորեն պայքարում է անորոշության դեմ։ Նախորդ երկու՝ աղետալի և կորստով լի տարիներին, երբ մենք Հայաստանում տրամադրում էինք մարդասիրական օգնություն և կատարում վերականգնողական աշխատանքներ, մեզ բախտ վիճակվեց…

Read More