Երկուշաբթի, 3 հոկտեմբերի 2022 թ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ: 32 տարի առաջ այս օրը շրջադարձային նշանակություն ունեցավ Գերմանիայի համար՝ նոր էջ բացելով նաև համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների պատմության մեջ: Այս կարևոր իրադարձությամբ սկիզբ դրվեց վերամիավորված Գերմանիայի զարգացմանն ու հզորացմանը և գերմանացի ժողովրդի բարգավաճմանը: Այսօր Գերմանիան դարձել է զարգացման, ժողովրդավարության և համամարդկային արժեքների պահպանման օրինակելի երկիր` իր ավանդը ներդնելով մարդկության առջև…
Read More