Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննային

Catherine Colonna en Arménie

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննային: Ողջունելով տիկին նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետը նշել է. « Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ, Ֆրանսիային և նախագահ Մակրոնին՝ այս դժվար ժամանակներում Հայաստանի կողքին հստակ լինելու համար, և նաև Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելու համար: Մյուս կողմից պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ինչը նույնպես կարծում եմ, միջազգային ուշադրության կենտրոնում պետք է լինի »: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս պահի դրությամբ ՀՀ կառավարությունը…

Read More

Կ՛ընդունուին Ազգային երիտասարդական համաժողովի մասնակցութեան յայտերը

Armenian National Youth Forum

2023 թուականի օգոստոս 1-3 Հայաստանի մէջ տեղի կ՛ունենայ Ազգային երիտասարդական առաջին համաժողովը, որուն կը նախատեսուի 450 մասնակիցի ներկայութիւնը սփիւռքէն, Հայաստանէն եւ Արցախէն: Համաժողովը կը կազմակերպուի ՀՀ սփիւռքի գործերու գլխաւոր յանձնակատարի գրասենեակին կողմէ` նպատակ ունենալով համախմբել սփիւռքի երիտասարդական ներուժը եւ ստեղծել օրինական հիմքեր յետագայ համագործակցութեան համար: Հաւաքը Հայաստանին եւ սփիւռքին հնարաւորութիւն կու տայ բացայայտելու երկկողմ առաջնահերթութիւնները,  համադրելու օրակարգերը եւ մշակելու ռազմավարական մօտեցումներ: Երիտասարդներուն կողմէ` երիտասարդներուն համար:  Համաժողովին մասնակցելու համար պիտի հրաւիրուին սփիւռքեան երիտասարդական, համայնքային, ուսանողական, կրթամշակութային, մասնագիտական կառոյցներու եւ ոլորտներու այն ներկայացուցիչները, որոնք 18-35 տարեկան են, աշխոյժ անդամներ են Հայաստան-սփիւռք յարաբերութիւններու…

Read More

Վարչապետ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ

Վարչապետ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ

Կիրակի,  22  մայիսի  2022 թ. Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը: ՀՀ վարչապետը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին, ինչպես նաև ընթացիկ տարվա ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման…

Read More