Վարչապետ Փաշինյանի ելույթը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին

Session d'automne de l'Assemblée parlementaire de l'OSCE à Erevan

Շաբաթ, 18 նոյեմբերի 2023 թ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին և հանդես եկել ելույթով:   Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մեծարգո նախագահ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մեծարգո նախագահ, Տիկին Գլխավոր քարտուղար, Հարգելի պատգամավորներ, Հարգելի ներկաներ, Ողջունում եմ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում: Այն տեղի է ունենում չափազանց բարդ մի ժամանակաշրջանում, երբ վերջին տասնամյակներում գոյություն ունեցած համաշխարհային կարգը ճաքեր է տալիս, քայքայման հավաստի նախանշաններ ցույց տալով: Ակնհայտ է, որ Աֆղանստանի, Ուկրաինայի, Գազայի…

Read More